«Երգչուհի Մագա» անունը գուցե ձեզ ոչինչ չասի, որովհետև իրականում նա ոչինչ է:
Ոչինչի մասին խոսելն էլ, գիտեմ, ժամանակի վատնում է, սակայն ստիպված եմ անդրադառնալ այս անհայտ երգչուհու, կամ «հայտնի» Մագայի պահվածքին:
Ուրեմն, անցնեմ բուն Մագա կոչեցյալ խայտառակությանը:
Օրերս Asekose.am-ի Pop Art հաղորդման հյուրը երգիչ Նարեկ Մելիքյանն էր,ով վերջերս այս Մագայի հետ համատեղ` «Ինչու» երգի հիման վրա տեսահոլովակ էր ներկայացրել:
Հաղորդման ընթացքում հաղորդավարուհիները դիտարկում են արել` նշելով, թե որպես կանոն` զուգերգերն արվում են նաև կողմերից մեկին ավելի մասսայականություն բերելու նպատակով, սակայն տվյալ պարագայում ասել, որ Մագան մեծ պահանջարկ ունի` սխալ կլինի, համենայն դեպս` դեռևս:
Նշենք, որ հաղորդավարուհին արտահայտում էր իր սուբյեկտիվ կարծիքը, մասնավորապես փորձելով հասկանալ` թե ինչ կարծիք ունի այդ մասին Նարեկը: Պարզ հարց, որը, թեև, սուբյեկտիվ է, սակայն չեմ կարող չնշել, որ այն օբյեկտիվ հիմքեր ունի` որևէ մեկը հիշո՞ւմ է, թե Մագայի վերջին հիթը որն է, չնայած կներեք` որևէ մեկը հիշու՞մ է այն երգը, որը «հայտնի» Մագային հաջողություն է բերել կամ վերջինիս տեսահոլովակները:
Վստահ ենք պատասխանում` չեք հիշում, որովհետև դրանք չկան ու չենք էլ ուզում նշել՝ թե ինչու չկան, որովհետև, ինչպես սկզբում նշեցի, Մագան ոչինչ է և դա ապացուցել է անձամբ ինքը, երբ եթերից հետո այս ու այնտեղ նստելով` հաղորդավարուհիների հասցեին, կին լինելով, հայհոյանքներ է հնչեցրել, դեռ մի բան էլ` պահանջել է դա հասցնել հասցեատերերին, քանզի, տեսեք-տեսեք, հաղորդավարները տեղյակ չէին, որ «հայտնի» Մագան «մեծ» երգչուհի է:
Իսկ երբ զանգահարում են Մագային, որովհետև ի տարբերություն նրա` քաջություն ունեն հարցերն անձամբ պարզաբանելու, ոչ թե կնոջն անվայելուչ կերպով հայհոյախառն խոսելու, Մագան իրեն հատուկ անմակարդակ ձևով շարունակում է խոսակցությունն ու անում արտահայտություններ, որոնք հրապարակման ենթակա չեն:
Մի բան էլ ասում է, որ Նարեկ Մելիքյանին էլ հաղորդման են հրավիրել միայն քրոջ համար, վերջում էլ, չգիտես ինչու, հիշում է դերասանուհիներից մեկին` ասելով, թե հաղորդավարուհիները նրա «դիշովկա» ընկերուհիներն են:
Ծիծաղելի ու զավեշտալի է չէ՞ «հայտնի» Մագայի փողոցային ու ոչ ադեկվատ պահվածքը...
Ի դեպ, իսկ երբ լրագրողն է փորձում դիմել սույն երգչուհի կոչվածին, որ եթե անհամաձայնություն ունեք հաղորդման ժամանակ հնչած մտքերի հետ՝ ցանկանու՞մ եք արդյոք Ձեր անհամաձայնությունն արտահայտել մեկնաբանությունում, ինչպես անում են սովորաբար, թե՞ շարունակելու եք ձեր անհասկանալի արտահայտություններն ու անվայել խոսքերը, «հայտնի» Մագան լռում է...:
Ստացվում է, որ նա նախընտրում է հայհոյել, վատաբանել գործընկերներին, չարախոսել և ամենակարևորը` անջատել հեռախոսը, որովհետև, թերևս, հայհոյանքի փոխարեն չի կարող հոդաբաշխ խոսք ասել:
Ի դեպ, հեռախոսն անջատելուց առաջ էլ տղամարդուն հատուկ պահվածքով «հայտնի» Մագան ասում է` տեղդ ասա, գալիս եմ... սակայն պատասխանը չի էլ ցանկանում լսել:
Ինչևէ, «հայտնի» Մագային հոգեկան անդորր ենք մաղթում, կանացի հեզություն և իր հասցեին ուղղված քննադատությանը կամ անվան արծարծմանն ադեկվատ մոտեցում, ավելին` խորհուրդ ենք տալիս շնորհակալություն հայտնի իր ոչ անհայտ անձին ուշադրություն հատկացնելու համար:
Իհարկե, փողոցային պահվածքով աչքի ընկնողին կարելի է ավելի կոպիտ պատասխանել, սակայն ցանկանում ենք նշել՝ Լիլի Հովերի քույրիկ «հայտնի» Մագա, անկախ մասնագիտական որակներից կամ դրանց իսպառ բացակայությունից, կանանց, գործընկերներին հայհոյելը, չարախոսելը Ձեզ չի բարձրացնում, այլ ավելի է մատնանշում Ձեր իրական կերպարն ու տեղը....
Հեղ. Ա. Մաթևոսյան
Հաղորդման տվյալ հատվածը դիտել՝ 4։22 րոպեից