▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ». Միքայել Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են:

Նախ, ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին և ընկերներին:

Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ:

Սա խայտառակ երևույթ է:

Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով: Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ:

Կրկնում եմ՝ խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին:

Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում:

Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս վիճակը:

Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում:

Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը:

Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին:

Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը»:

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ալկոհոլից թունավորվել են մեծ թվով մարդիկ, որոնցից շատերը մահացել են: Նախ հաղորդվեց 16 տուժածի մասին, իսկ արդեն օրվա ավարտին թունավորվածների թիվը հասավ 23-ի՝ մահվան 11 ելքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին