▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկության մի մասը ճշտված է, մյուս մասը՝ ստուգման փուլում. «ՄԵԼ» համանախագահը՝ աղմկահարույց ցուցակի մասին

«Միացյալ երիտասարդական լիգա»-ի ներկայացրած ցուցակը, ըստ որի այնտեղ ընդգրկված 25 հայտնիները այս կամ այն աղանդի ներկայացուցիչներ են, մեծ աղմուկի  պատճառ է դարձել: Ոմանք արձագանքել են՝ հերքելով իրենց՝ որևէ աղանդի ներկայացուցիչ լինելը:

«Այդ ցուցակում կան մարդկ, որոնց մասին վստահ կարող ենք ասել, որ  աղանդի ներկայացուցիչ են, կան նաև այնպիսի մարդիկ, որոնց մասին պարզապես տեղեկություն ենք ստացել՝  այս մեկ տարվա ընթացքում և հետազոտման փուլում են»,-այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միացյալ երիտասարդական լիգա»-ի առաջնորդ Սևակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝

«Մի քանի դերասանի հետ նույնիսկ հեռախոսազանգ ենք ունեցել, ովքեր պնդում են, որ չեն  հանդիսանում այս կամ այն աղանդի անդամ, մենք պատրաստ ենք հերքող հայտարարությամբ հանդես գալ, եթե դա հաստատվի: Մենք ժողովրդավարական կառույց ենք և չենք փորձում որևէ մեկի համբավը ոտնատակ անենք, այլ փորձում ենք Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանել աղանդավորենրից»:  

«ՄԵԼ»-ի համանախագահների հետ առավել ընդարձակ հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին