▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղի է ունենում ՔՊ-ի և վարչապետի հանդիպումը. Փաշինյանը հրաժարվեց խոսել լրագրողների հետ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Թե ինչ հարցեր են քննարկվում, այս պահին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն, ըստ տեղեկությունների՝ օրակարգում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Տեղեկացնենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանելով գրասենյակ չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ նա լրագրողների հետ շփվել է վերջին ասուլիսի ընթացքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին