«Դուք տեղյա՞կ եք՝ Հայաստանի Հանրապետութունը պատերազմի մեջ է, դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,- խորհրդարանում լրագրողի հարցին, թե երբ իշխանության եկան, բացեցին ԱԺ-ի դարպասները, նիստերը և այլն, իսկ հիմա փակ են՝ նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը:
Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն: