▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տգեղ է, էժանագին և վանող. հետո էլ ասում են՝ ինչու՞ ռուսներին չեն սիրում

Ռուսաստանը քանի օր է արգելել է կաթնամթերքի ներկրումը Լիտվայից: Կրկին Ռուսաստանի սանիտարական գլխավոր բժիշկ, «Ռուսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն ինչ-որ բան է հայտնաբերել…Այս անգամ Լիտվական կաթնամթերքում…
Վիլնյուսում համոզված են, որ լիտվական կաթնամթերքների ներկրումը արգելելու վերաբերյալ որոշումը բացարձակապես քաղաքական ենթատեքստ ունի: Արգելքի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին Լիտվայի արտգործնախարարը զգուշացրել է, թե իրենք կարող են արգելափակել Կալինինգրադի մարզի երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը, եթե Ռուսաստանը չդադարեցնի ճնշումը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի նկատմամբ:
Լավ ինչքան պետք է «տապորային» լինես, որ անընդհատ նման որոշումներ կայացնես: Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, հիմա էլ Լիտվա…Սա խորհրդային-կոմունիստական աշխատաոճ է, թե՞ հենց ռուսական չինովնիկների, ռուսական մենթալիտետի խնդիր է:
Ամեն դեպքում` տգեղ է, զզվելի, էժանագին և վանող…
Հետո էլ ասում են ինչու՞ ռուսներին չեն սիրում... 
Պուտինը խոսում է ԱՊՀ-ից չվանելու, այն գրավիչ դարձնելու մասին, որպեսզի պետությունները ցանկություն ունենան միանալ իրենց:
Չեն միանա…Չեն միանա, քանի դեռ ձեզ պահում եք միջնադարյան դահիճի կարգավիճակով, քանի դեռ խեղդվում եք ձեր մեծապետական գոռոզամտության, պատվախնդրության ավելցուկի փրփուրների մեջ, քանի դեռ չեք ուզում ձեզ պահել մյուս քաղաքակիրթ երկրների ու ժողովուրդների նման: Հարկադրաբար կամ այլ ելք չունենալու դեպքում գուցե, բայց հետո՞...

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին