Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ անդրադառնալով սահմանին 1000 խմ գազի ներկայիս 150 դոլարը 215 դոլար դարձնելու մամուլի հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ընկերներ,
Ռուսական գազի գնի հետ կապված ասեմ հետևյալը.
• Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:
• ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
Սերժ Վարագ Սիսեռյան»:


