▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Սարգսյանի օգնականը նշանակվել է Փաշինյանի օգնական

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

Տիգրան Սարգսյանի օգնականը նշանակվել է Փաշինյանի օգնական

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:

 

 

 

 

 

 

 

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,-ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ:

Նշենք, որ Եղիշե Կիրակոսյանը եղել է ՀՀ նախկին վարչապետերից Տիգրան Սարգսյանի օգնականը։ Այդ պաշտոնում նա պաշտոնավարել է 2008-2012 թվականներին։ 2012-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն է եղել։  2014թ. հուլիսից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։ 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին