▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրանը խնդրել էր, որ եթե իրեն մի բան պատահի, իր տեսանյութը հասցնեն մորը

Երեկվանից համացանցում լայն տարածում ստացավ մի տեսանյութ, որում մի զինվոր էր երգում: Երգը նա նախօրոք պատրաստել էր մայրիկի համար և խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն մի բան պատահի, իր «վերջին խոսքը» հասցնեն մայրիկին:

Այս մասին հայտնում է Lurer.com-ը։

Տեսանյութի այդ հերոսը Տիգրան Հարությունյանն էր, որի անունը ևս հայտնվեց իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրածների ցուցակում. 

«Երեկ իր անմահանալու 7-րդ օրն էր: Իր հետ ծառայող տղաներից մեկից երեկ մի նամակ ստացանք: Տիգրանի վերջին խոսքը հասավ մայրիկին»,- այս մասին կայքի հետ զրույցում ասել է Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:

Վերջինիս խոսքերով Տիգրանը 9 ամսից պետք է վերադառնար տուն, ծառայում էր Խնձորեսկում: Նա սովորում էր Գյումրու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում,  4-րդ կուրս փոխադրվելուն պես զորակոչվեց բանակ։ Տիգրանը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր ձայնով, ծառայության ընթացքում բազմաթիվ միջոցառումների էր մասնակցել։

/filemanager/uploads/2020/10/week-4/Zinvor_Tigran.jpg

«Վերջին անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի 13-ին, ու այդ օրը մեզ ասաց՝ առյուծ տղերք ենք, չվախենաք: Այդ զրույցից հետո 2 օր տեղեկություն չունեինք Տիգրանից: Հետո մեզ ասացին, որ Տիգրանը վիրավորվել է, բայց ինքն արդեն անմահացել էր, պարզապես, մեզ էին խնայել: Ամսի 16-ին մենք  արդեն իմացանք, որ Տիգրանը բեկորային վնասվածք էր ստացել ու զոհվել»,- պատմել է Տիգրան Հարությունյանի քույրը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին