▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին Գրետա, սպարապետ Վազգեն Սարգսյանն այս ամենը չէր ների…

Սպարապետի մայր,

տիկին Գրետա  Սարգսյանին

 

Հարգարժան տիկին Սարգսյան

Փառք ու պատի՛վ Վազգեն Սարգսյանին, մեր բոլոր նահատակներին, փառք ու պատի՛վ մեր իրական երկրապահին:

  Սիրելի Գրետա, ցավալի է սակայն, որ Դուք  շնորհավորում եք այն երկրապահին, ով  քար լռություն պահպանեց,

-երբ օրը ցերեկով սառնասրտորեն գնդակահարեցին Արցախյան գոյամարտի հերոս հրամանատար Հրաչ Մուրադյանին,

-երբ Երևան քաղաքում դաժանորեն ծեծելով սպանեցին բանակի բժիշկ, սպա Վահե Ավետյանին:

 Եվ ամենասարսափելին՝

ԵԿՄ վարչության անդամ է ընտրվում Արցախյան ազատամարտին իրականում ոչ մի օր չծառայած (դա նաև տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների և Արցախի մեր հայրենակիցների միանշանակ կարծիքն է), միայն թալանով զբաղված, Հորադիզի  «մսաղացների» ժամանակ դիրքերը լքած  (որը պատճառ է դարձել  մարդկային մեծ կորուստների), 2013թ. Հունիսի 1-ին իր որդու և թիկնապահի միջոցով լավագույն հայորդի,ողջ գիտակցական կյանքը բանակաշինությանը նվիրած Ավետիք Բուդաղյանի սպանությունը կազմակերպած Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա):

  Տիկի՛ն Գրետա

Վազգենը այս ամենը չէր ների.

Սպարապետը մոտիկից ճանաչում էր Բուդաղյանների ընտանիքին, նրա միջնորդությամբ  է գնդապետ Արտակ Բուդաղյանը ժամանակին ուսանել Մոսկվայի Ֆրունզեի անվան ակադեմիայում:

 Մի՞թե Երկրապահը այսպես է ապահովում սերնդափոխությունը:

Վազգենը թույլ չէր տա, որ այդ ստահակը հայտնվեր ԵԿՄ վարչությունում:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը Գուրգեն Մարգարյանի սպանության 10-ր տարելիցի առթիվ նշվեց, որ  «մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար»: Դեսպանը հույս հայտնեց, որ «միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ,որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության ,մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը…»:

   Մեկը հարցնի պարոն Կ. Նազարյանին՝

   Ինչո՞վ է տարբերվում Լիսկայի և նրա շրջապատի կողմից հունիսի 1-ին իրականացրած սարսափելի հանցագործությունը մարդասպան Սաֆարովի իրականացրած հանցագործությունից:

  Մի՞թե Կ. Նազարյանին հայտնի չէ, որ միջազգային հանրությունը խիստ մտահոգություն է հայտնել և բարձրաձայնել Բուդաղյանների նկատմամբ իրականացված ոճրագործության դեպքի վերաբերյալ, և որ այս գործի արդյունքում է նաև ոտնահարվել արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:

   Մի՞թե մեր հասարակական կազմակերպությունը՝ ԵԿՄ-ն այս անպատվությունը պետք է փոխանցի նոր սերնդին:

   Տիկի՛ն Գրետա իմ և Բուդաղյանների անունից ցանկանում եմ Ձեզ առողջություն և Սպարապետի նպատակների, երազանքների իրականացում:

 

Անժելա Բուդայան  (Ավետիք Բուդաղյանի հորաքույր,

Խորհրդային Հայաստանի Գորիսի շրջկոմի քարտուղար,

շրջսովետի գործկոմի նախագահ)

 

ք. Գորիս

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին