▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, ստում եք. Նաիրա Զոհրաբյան

 

ՀՀ ԱԺ բհկ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին: 


«Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իրեն հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո: Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»: 

Կարդացեք նաև՝ Ես ոչ ոքի համար ելույթ չեմ դասավորել. Մարիա Կարապետյանը՝ տրանսգենդերին ԱԺ լսումներին հրավիրելու մասին

Կարդացեք նաև՝ Խի՞ չէիք ժողովրդին ասում, որ գալիս եք տրանսգենդերին ԱԺ ամբիոնը տրամադրելու համար. Գևորգ Պետրոսյան

Մի ընդհատեք ինձ, երբ խոսում եմ. վեճ ԱԺ-ում` Ալեն Սիմոնյանի և Գևորգ Պետրոսյանի միջև

Կարդացեք նաև՝ Մենք պատմություն ենք կերտում. ՀՀ ԱԺ-ում առաջին անգամ տրանսգենդեր ելույթ ունեցավ

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին