▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թինա Սամսոնյան. «ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ ՄՆԱՅՈՒՆ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵԶ»

Կենսաբան, անգլերենի ուսուցչունի, իսկ այժմ արվեստագետ. սա է ASEKOSE.am-ի և «ՄԵԳԱՊՈԼԻՍ» ամսագրի զրուցակցի անցած ճանապարհը:  14 տարի մանկավարժությամբ զբաղվելուց հետո Քրիստինա ՍԱՄՍՈՆՅԱՆԸ՝ ԹԻՆԱՆ, ինչպես նրան դիմում ենսկսել է զբաղվել դեկորատիվ արվեստի գործերի ստեղծմամբԵրկու օր առաջ նա հանրության դատին ներկայացրեց իր առաջին հավաքածուն: Նրան և նրա գործերին առավել մանրամասն փորձեցինք ծանոթանալ հարցազրույցի միջոցով:

 

- Ի՞նչը ազդակ հանդիսացավ, որ սկսեցիք զբաղվել դեկորատիվ արվեստով:

-Մանկուց շատ եմ շփվել արվեստագետների հետ, ճիշտ է, ծնողներս արվեստագետներ չէին, սակայն շատ մտերիմներ ունեինք այդ ասպարեզում՝ նկարիչներ, քանդակագործներ: Ես հաճախ էի այցելում նրանց արվեստանոցները, հետագայում տարբեր երկրներ կատարած բազմաթիվ ճամփորդությունները և այլ մշակույթների, արվեստի հետ շփումը իրենց հետքը թողեցին իմ կյանքում: Արվեստով զբաղվելու ցանկություն միշտ եղել է ինձ մոտ, պարզապես հարմար առիթ չէր լինում, առողջական խնդիրների պատճառով տանն էի լինում երկար ժամանակ, ակամայից ծնվեց այդ գաղափարը` ստեղծել դեկորատիվ գործեր: Երբ արդեն պատրաստ էր մի ամբողջ հավաքածու` որոշեցի հանձնել մարդկանց դատին:

- Որքա՞ն ժամանակ  է պահանջվել՝  ողջ հավաքածուի պատրաստմանը:

- 2006 թվականից սկսել եմ զբաղվել այս գործերի կերտմամբ, սակայն սկզբնական շրջանում շատ ժամանակ չէի կարողանում տրամադրել իմ սիրելի գործին, գրեթե 3 տարի է, ինչ  ամբողջովին նվիրվել եմ այս գործին:

- Ըստ Ձեզ` որքանով է հայ  հասարակությունը պատրաստ ընկալել աբստրակտ  ոճը:

-Հասարակության մի շերտ, որն ավելի շատ է ճամփորդում, տեսնում է եվրոպական աբստրակտ ոճի նմուշները և առնչվում  արվեստի տարբեր ճյուղերի հետ, նրանք իսկապես գնահատում են այս ոճի գործերը: Չեմ ուզում դա կապել ֆինանսականի հետ, սակայն, թերևս պետք է նշեմ, որ հացի խնդրի մասին մտածող  մարդը չի կարող հետաքրքրվել աբստրակտ գործերով:

- Իսկ ինչ կասեք այն մասին, երբ անհատը դեկորատիվ արվեստ նկատմամբ մեծ սեր և հետաքրքրություն ունի, սակայն ֆինանսապես չի կարող իրեն թույլ տալ նման գործեր գնել:

- Համաձայն եմ, մեր երկրի պայմաններում նման դեպքեր կարող են գրանցվել, բայց կարող եմ հավաստիացնել, որ եվրոպական երկրների հետ համեմատած մեզ մոտ շատ մատչելի են դեկորատիվ ստեղծագործությունները, իսկ տոների հետ կապված իմ հավաքածուի մեջ  գործելու է զեղչերի համակարգ:

Ի վերջո, արվեստի գործերը մնայուն են ժամանակի մեջ, եթե ցանկացած նվեր կարող է կորցնել իր արդիականությունը, ապա արվեստի պարագայում դա չի գործում:

 

- Հնարավո՞ր են որոշակի համագործակցություններ մշակույթի տարբեր ներկայացուցիչների հետ:

- Քանի որ ես այս ասպարեզում դեռևս պրոֆեսիոնալ չեմ, ուստի  փորձի փոխանակման ակնկալիքներով, սիրով կհամագործակցեմ, եթե լինեն հետաքրքիր առաջարկներ:

- Ձեր առաջին մասնագիտությամբ այևս չե՞ք զբաղվելու:

- Հիմա կանգնած եմ այդ բարդ ընտրության առջև, ճիշտ է, ինձ համար շատ հաճելի է զբաղվել արվեստով, բայց չեմ ուզում զրկվել տարիներ շարունակ ինձ հարազատ մանկավարժի առօրյայից: Հնարավորության սահմաններում կփորձեմ համատեղել, քանի որ երկուսն էլ հոգեհարազատ են ինձ:

- Նոր հավաքածու սպասվու՞մ  է:

-       Արդեն իսկ սկսել եմ Նոր տարվա թեմայով գործեր, կլինեն նաև Սբ. Վալենտինի և այլ խորագրերով գործեր, ուզում եմ, որ մարդիկ կոնկրետ թեմայի հետ կապված գործեր տեսնեն և գնահատեն:

 

Հարցազրույցը՝ Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

72157632073405270

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին