Մեկ տարի առաջ այս օրը խաթարվեց նախագահական ընտրարշավի հանգիստ, կարելի է ասել՝ միապաղաղ ընթացքը։
Տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ կրակեցին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա։
Պարույրը, բարեբախտաբար, ողջ մնաց։
Սակայն նախաքնությունն ու դատաքնությունն այդպես էլ չբացահայտեցին մահափորձի մոոտիվացիան, կազմակերպիչներին։
Ավելին՝ իշխանությունն ու նրան սպասարկող քրոզչամեքենան այնպիսի տպավորություն ստեղծեցին, թե գործ ունենք կենցաղային մի իրադարձության հետ։
Հավանաբար՝ իրական կազմակերպչին բացահայտելը՝ հասու չէր անգամ իշխանության համար։
Կասկածից վեր է, որ ճաղերի հետևում հայտնված նախագահի մեկ այլ թեկնածու, ինքնակոչ էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու նրա կատարածուներն առնչություն ունեն հանցագործության հետ, սակայն պարզ է նաև, որ նախաքննությունն ու դատաքննությունը ստվերում թողեցին իրական կազմակարպչին՝ այն դիվային ուժին, որը նպատակ ուներ՝ վիժեցնել նախագահական ընտրությունները կամ առնվազն՝ «հարամել» Սերժ Սարգսյանի կանխատեսելի հաղթանակը։
Թիրախի դերում հայտնված էր Հայրիկյանը, իրականում՝ կրակում էին Սերժի լեգիտիմության, իշխանության հեղինակության վրա։
Գուցե մեկ տարի առաջվա կրակոցները կանխորոշեցին՝ Մաքսային միությանը միանալու Սարգսյանի հատարարությունը։
Ես այդպես եմ կարծում ու վստահ եմ, որ մեր քաղաքական համակարգը կերավ Կրեմլի «կուտը» կամ ենթարկվեց նրա շանտաժին։
Այս առումով՝ Հայրիկյանի դեմ մահափորձը շարունակվում է, բայց Հայրիկյան տուժողի փոխարեն՝ մեր պետությունն ու հասարակությունն են։
Միանգամայն համաձայն եմ այն տեսակետին, որ այսօր հնչեցրել է Պարույրը։
«Սպանության փորձն իրականացնող Վարդան Սեդրակյանը և մյուսներն ինձ չեն հետաքրքրում բոլորովին: Եթե Սեդրակյանը վաղը բանտից ազատվի, ես շատ ուրախ կլինեմ, որ նրա երեխաները որբ չեն մնա: Ես շատ լավ գիտեմ, որ ռուսական իմպերիալիզմն է այս ամենի հետևում,- ասել է Պարույր Հայրիկյանը, ապա շարունակել,-եթե հնարավորություն ունենամ, վաղը ինքս նրանց երեքին էլ բանտից կազատեմ ու կասեմ, գնացեք, սրանից հետո էլ գումարի դիմաց լակոտություն չանեք»:
Թիրախի դերում հայտնված էր Հայրիկյանը, իրականում՝ կրակում էին Սերժի լեգիտիմության վրա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet