Երեւանի թիվ 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո, տրվել է/տրվում է Գայանե Սողոմոնյանին, նույն ինքը՝ Երեւանի հանրակրթության վարչության նախկին պետին, նույն ինքը՝ ընդդիմադիր Իշխան Զաքարյանի կնոջը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
«Էն նույն Զաքարյանները, ովքեր միլիոնանոց տուն էին սարքել, բայց այլ երկրի քաղաքացիություն ունեցող մեծահարուստի փողերով։ Ու այդ ժամանակ Իշխանը վերահսկիչ պալատի ղեկավարն էր։
Մանրամասները կներկայացնեմ քաղաքապետարան հարցմանս պատասխանները ստանալուց հետո:
Թիվ 41 դպրոցը մի հիանալի տեղ է, հարմար, մեծ կայանատեղիով՝ «Պլանի գլուխ», Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում»,-գրել է Արայիկ Հարությունյանը: