▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրամիջոցները մայր բուհի ինչի՞ն են պետք

 

Aravot.am-ը գրում է. Կառավարության նիստի վաղվա օրակարգում մի ուշագրավ որոշման նախագիծ կա: Այդ նախագծով առաջարկվում է Երեւանի պետական համալսարանին` ԵՊՀ-ին երեք տարի ժամկետով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր եւ այլ միջոցներ ներմուծելու լիցենզիա տրամադրել: Նախագծում սակայն ոչ մի տողով չի նշվում, թե այդ թմրամիջոցները մայր բուհի ինչին են պետք:

Նկատենք, որ, երբ տարիներ առաջ «Երեւանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց հիմնադրամի, կարգավիճակի փոփոխությունն այսպես բացատրվեց.

«Հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, բազմազանեցնել ֆինանսական մուտքերը, ավելի արդյունավետ կազմակերպել գնումների գործընթացը եւ համալսարանի առջեւ ծառացած մի շարք այլ խնդիրների լուծումը»: 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին