▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրանյութերի մաքսանենգության փորձ` Հայաստան-Իրան սահմանին. ԱԴԾ-ն կանխել է

 

Հայաստանի պետական սահմանի հայ–իրանական հատվածում թմրանյութերի մաքսանենգության փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ(Անվտանգության ԴԱշնային ծառայություն) սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

 

 

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 26-ին «Ագարակ» հսկիչ անցակետում։

«Ծառայողական շան օգնությամբ սահմանապահ կարգախումբը Թեհրան–Երևան երթուղով ընթացող զբոսաշրջային ավտոբուսի զննության ընթացքում, ավտոբուսի վարորդի մոտ հայտնաբերվել է մուգ շագանակագույն նյութով (ենթադրաբար հում ափիոն) երկու փաթեթ», – գրված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար, վարորդը և հայտնաբերված նյութը տարվել են ոստիկանության Մեղրիի բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին