▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնտեսվարողների խախտումների հիմնական մասը ինվոյսային արժեքներում տվայլների խեղաթյուրումն է

 

Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչության կողմից իրականացվել է 67 ստուգում, որի ընթացքում արձանագրվել է մոտ 253 միլիոն դրամի խախտումներ: Այսօր այս մասին ասաց ՊԵԿ նույն վարչության պետ Արմեն Սաֆարյանը: Ըստ նրա՝ կոմիտեի կողմից ներկայումս իրականացվող գործողություններն ուղղված են ոչ թե հետեւանքների վերացմանը, այլ՝ կանխարգելմանը, որը տեղի է ունենալու կարողությունների հզորացման ճանապարհով: Թե տնտեսվարողները հիմնականում ի՞նչ խախտումներ են թույլ տալիս,Արմեն Սաֆարյանը պարզաբանում է՝ հիմնականում ինվոյսային արժեքներում տվյալների խեղաթյուրում են անում.

«Որը տեղի է ունենում երկու տարբերակով՝ արժեքների նվազեցում կամ արժեքների բարձրացում: Նվազեցման դեպքում տնտեսվարողներն ավելի քիչ մաքսային վճարներ են վճարում՝ հետագայում նաեւ թաքցնելով իրենց իրացման շրջանառությունը: Իսկ ինվոյսային արժեքների բարձրացումով, եթե մաքսազերծման ժամանակ մաքսային վճարներ չեն պահանջվում կամ ավելացված արժեքի հարկ չկա, տվյալ ապրանքի ներմուծման ժամանակ փորձ է արվում ուշացնել ծախսերը՝ հետագայում ավելի քիչ շահութահարկ վճարելու նպատակով»: Ըստ վարչության պետի, մյուս խախտումն այն է, որ ավելի քիչ մաքսատուրք վճարելու նպատակով փորձ է արվում ներմուծվող ապրանքները դասակարգել այլ խմբերում.

«Եթե, օրինակ՝ տվյալ ապրանքատեսակի վրա կան ակցիզային հարկեր, այլ խմբերում տեղակայելով, փորձ է արվում դրանցից խուսափել»: Պարոն Սաֆարյանն ասաց, որ իրավախախտման մեկ այլ տեսակ էլ ապրանքների քանակների թերհայտարարագրումն է, որը նույնպես միտված է քիչ հարկեր վճարելուն: Համեմատելով նախորդ տարիների հետ՝ պարոն Սաֆարյանը նշեց, որ դեպքերն ավելի նվազել են.

«Պարբերաբար հայտնվում են կազմակերպություններ, որոնք փորձ են անում հարկերից խուսափել, բայց այսօրվա մեր կարողությունները շատ ավելին են, քան՝ նախորդում, այն միջոցառումները որոնք այսօր իրականացնում ենք մեզ համար շատ ավելի հեշտացնելու են բացահայտումները, եւ ավելի շատ աշխատելու ենք կանխարգելման ուղղությամբ»: Վարչության պետն ասաց, որ խախտումներ արձանագրելուց հետո կազմում են արձանագրություն, վարչական ակտ, որը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտին եւ գանձվում են գումարները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին