▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոմատ չկա, որովհետև ապակյա տարաները ավարտվել են.«ՀԺ»

«Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին: Պահածոների խոշորագույն արտադրող «Արտֆուդ» ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը «Հժ»-ին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց:

Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում են Ռուսաստանից: Իսկ նոր խմբաքանակները չեն ստացվում, քանի որ ՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհը Վերին Լարսի մոտակայքում տեղի ունեցած փլուզման հետևանքով փակ է: «Ապակյա տարաներով բարձված 5 բեռնատարներ ներկայումս գտնվում են անցակետում և ճանապարհը բացվելուն պես դրանք հնարավորինս արագ կհասցվեն Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Կարապետյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ ճանապարհը կարող է բացվել արդեն երկուշաբթի»,–գրում է թերթը։

«Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին:
Պահածոների խոշորագույն արտադրող «Արտֆուդ» ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը «Հժ»-ին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց:
Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում են Ռուսաստանից: Իսկ նոր խմբաքանակները չեն ստացվում, քանի որ ՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհը Վերին Լարսի մոտակայքում տեղի ունեցած փլուզման հետևանքով փակ է: «Ապակյա տարաներով բարձված 5 բեռնատարներ ներկայումս գտնվում են անցակետում և ճանապարհը բացվելուն պես դրանք հնարավորինս արագ կհասցվեն Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Կարապետյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ ճանապարհը կարող է բացվել արդեն երկուշաբթի»,–գրում է թերթը։

Հոդվածն  ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում   

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին