▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնական միջոցառումներ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ Միքայել Թումասյանի նախաձեռնությամբ

Դեկտեմբերի 23-ին Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվեց տոնական միջոցառումների շարք:

 

 

 

 

 

 

 

 

Միջոցառումներին ընդգրկվել էին շուրջ 90 երեխա: Օրվա սկզբում վարչական շրջանի ղեկավար Մ. Թումասյանը նրանց հյուրընկալեց իր աշխատասենյակում: Այնուհետև երեխաները իրենց օրը շարունակեցին մանկական ժամանցի կենտրոններից մեկում: Այստեղ նրանց հյուր եկան հեքիաթի հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

 

 

 

 

 

 

 

 

 

Երեխաները Ձմեռ պապի կողմից ստացան իրենց ամանորյա նվերները: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հատուկ շնորհակալություն է հայտնում բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր նպաստեցին երեխաների օրը դարձնել էլ ավելի ուրախ և հաճելի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին