▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոշակառուների և հաշմանդամների ուղեվարձը «Մայր Հայաստանն» առաջարկում է դարձնել անվճար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025թ․ հունվարի 1-ից քաղաքային տրանսպորտը թանկացնում է շուրջ 3 անգամ՝ 100 դրամից հասցնելով մինչև 300 դրամի։

Դավթաշեն վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ «Մայր Հայաստանը» հանդես է եկել սեփական նախագծով, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտը թոշակառուների և հաշմանդամների համար դարձնել անվճար, իսկ մյուսների համար մեկ ուղևորափոխադրումը թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում էլ գինը դարձնել 100 դրամից ցածր։ Այս նախագիծը քննարկվելու է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ։

Հիշեցնենք, որ այս օրերին «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիաներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը», «Ո՛չ թալանին» կարգախոսով։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին