▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ. բերման ենթարկվածների մեջ է Ամբերդի գյուղապետը

Տուն, մեքենա և վռնդված պաշտոնյան... Ալեն Սիմոնյան

Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը

Վանո Սիրադեղյանի դուստրը բաց նամակով դիմել է վարչապետ Փաշինյանին

Գիշերը հարձակվել են Երևանի քաղաքապետարանի վրա, կոտրել պատուհանները

Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար

Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան

Առեղծվածային դեպք. Սևանի հանգստյան գոտու տնակներից մեկում հայտնաբերվել է 26-ամյա տղայի դի

Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը. . .

Իմ ավտոմեքենան գնել եմ ԱՄՆ-ից՝ վթարված վիճակում,վերանորոգել եմ և տեղադրել բնական գազ

15.000 կամավորներ ընդունում են covid19-ի պատվաստանյութը. վարչապետի օգնական

Քաղաքական կարճամտություն է պահանջել նախարարներ Տոնոյանի, Ցոլակյանի և Պապիկյանի հրաժարականները. Բագրատյան

Եթե խնդիրներ կան, ինձ ասեք. Արմեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ

Իմ սեր. Զիրոյանը հաստատել է Իննա Խոջամիրյանի հետ սիրավեպի լուրը

Առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր համավարակի ընթացքում իր «քաջագործություններից». . .

Նախարարությունը ցավում է նրա որոշման համար. ԱՆ մամուլի խոսնակը՝ Մհեր Դավիդյանցի հրաժարականի մասին

Պայքար ջրի համար

Մահացել է ևս 8 անձ, վարակվածների թիվն աճել է 200-ով` հասնելով 40185-ի

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստեր է ներկայացրել Լոռու մարզից

Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել

Հերթական սկանդալը՝ ԱԱԾ-ում

Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են. Վահագն Վարագյան

Ադրբեջանցու մոտ հայի պատիվը պահած Արման Առաքելյանը ՌԴ-ից պետք է օր առաջ արտահանձվի Հայաստանին

ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ. . .

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ

Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա

3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին. Զարեհ Սինանյան

Եթե կա մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ... Սերժ Սարգսյան

Երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել. Աննա Հակոբյան

Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Նազարյանի նախկին տեղակալն ու հանձնաժողովի անդամները ձերբակաված են. նոր մանրամասներ

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան

Չփաթեթավորել. «Զվարթնոց»-ում այսուհետ կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը

Հայտնվել են անելանելի իրավիճակում. Մարուքյանը կրկին դիմում է Փաշինյանին

Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու մասին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

Ինչպես են «Ալրաղացի Լյովիկին» տեղափոխում Հայաստան

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը.. . .

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2կմ ճանապարհը. նախարարը տեսանյութ. . .

Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից. . .

Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Առաջին թռիչքով 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկվի Լիբանան. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր

Մահացել է ևս 5 անձ, վարակվածների թիվն աճել է 166-ով` հասնելով 39985-ի

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածից

Տուրիստական կազմակերպության 24-ամյա ներկայացուցիչը կալանավորվել է խարդախության համար. նա յուրացրել է 9 610 515 ՀՀ դրամ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախությամբ կատարված հափշտակության և յուրացման մեխանիզմը: Քրեական գործով տուժող է ճանաչվել տուրիստական կազմակերպություններից մեկը, ինչպես նաևթվով 55 անձ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1995 թվականին, 2018 թվականի հունվար ամսից մինչև նույն թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքում գործող տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ և օգտվելով իրեն ընձեռված լիազորություններից, ինչպես կազմակերպության պաշտոնական, այնպես էլ իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունից ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում, որոնց դիմաց կազմակերպությանը դիմած քաղաքացիներից կանխիկ և անկանխիկ եղանակով, մաս-մաս ստացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 610 515 ՀՀ դրամ գումարը հանելով ընկերության գույքային ընդհանուր ֆոնդիցյուրացրել է՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, պարզվել է նաև, որ 24-ամյա աղջիկը, միաժամանակ զբաղեցնելով Երևան քաղաքում գործող մեկ այլ տուրիստական ընկերության տնօրենի պաշտոնը ևս, շարունակել է իր հանցավոր գործունեությունը. խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում, տարբեր պետություններ մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերելու, տրանսֆերներ ապահովելու և հյուրանոցներ ամրագրելու համար իրեն դիմած թվով 55 քաղաքացիներից խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, խեղաթյուրելով իրականությունը, մոլորության մեջ գցելով նրանց, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 40․526․125 ՀՀ դրամ գումար։

Քննության տվյալներով՝ 24-ամյա աղջիկը, ձեռք բերելով հիշյալ քաղաքացիների վստահությունը և առաջարկելով շուկայականից էականորեն տարբերվող էժան գին, կնքել է ծառայությունների մատուցման ձևական պայմանագրեր՝ ի սկզբանե նպատակ ունենալով քաղաքացիներից հափշտակել ավիատոմսեր գնելու, հյուրանոցի վարձավճարը կատարելու և տրանսֆերները ապահովելու համար նախատեսված գումարը՝ չկատարելով իր կողմից ստանձնած պարտավորությունները:

Այնուհետև խաբեությամբ, այն է` խեղաթյուրելով իրականությունը, ներկայացրել է, թե, իբր, արդեն կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, ինչի դիմաց քաղաքացիներից առձեռն կամ բանկային փոխանցմամբ ստացել ու հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին