▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ազգայնապետն աջակցում է Փաշինյանին

Թուրքիայի նախագահից եւ արտգործնախարարից հետո, այդ երկրի ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» առաջնորդ, Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին եւս աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ դատապարտել Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի գործողությունները։

Անկարայում խորհրդարանական խմբակցության ավանդական երեքշաբթի օրվա նիստի ժամանակ իր ելույթում նա, անդարդառնալով Հայաստանին, հայտարարել է, թե մեր երկիրը «ահաբեկչական պետություն է եւ խաղալիք արտաքին ուժերի ձեռքում»։

Բահչելին հույս է հայտնել, որ Հայաստանը «չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով»։ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ փետրվարի 25-ին արված հայտարարությունը մինչ այժմ իբրեւ հեղաշրջման փորձ են անվանել Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որոնց միացել է նաեւ գորշ գայլերի առաջնորդը։

Միջազգային այլ կազմակերպույթուններ, այլ երկրների ղեկավարներ խուսափել են նման ձեւակերպումից եւ բավարարվել են օրենքի շրջանակներում հայաստանյան ներքաղաքական լարվածությունը հանգուցալուծելու կոչով։ 

Աղբյուր՝ ԵրկիրՄեդիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին