▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք գեներալի տանը Բագրատունիների մասին գիրք է հայտնաբերվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման  փորձի կազմակերպման մեջ մեզադրվող գեներալ-մայոր Էրհան Ջահայի տանը ոստիկանությունը խուզարկության ժամանակ հայտնաբերել է «Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն, ծպտյալ հրեաներ և Բագրատունիներ» խորագրով գիրք: Գիրքը կցվել է մեղադրական զեկույցին։

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` գրքի հեղինակն է թուրք գիտնական, հետազոտող, սյունակագիր Ահմեթ Աքգյուլը: Թուրքական աղբյուրը նշում է, որ Թուրքիայում Բագրատունի անվանումը օգտագործվում է Թուրքիայի հայկական համայնքում ապրող ծպտյալ հրեաներին բնորոշելու համար։

 Իսկ 2015-ին Բագրատունիների մասին իր հայտնի նզովքում խոսել էր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը՝ ասելով. «Թող Ալահը պատժի բոլոր ահաբեկչական կազմակերպություններին: Թող Ալահը պատժի Բագրատունի ահաբեկչական կազմակերպությանը»:

 

 Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին