▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք կրոնական գործիչը ծաղրել է Ադրբեջանին

Թուրք կրոնական գործիչ Ջուբբելի Ահմեթը, ով իսլամի «իսմայիլաղա» կոչված աղանդի առաջնորդներից է, ծաղրել է Ադրբեջանին` նշելով, որ այդ երկրում կարելի է կաշառքով անարգել բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմ ձեռք բերել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Virtualaz.org պորտալի փոխանցմամբ՝ թուրք կրոնավորը ժխտել է թուրքական «Աքիթ» թերթում աստվածաբան Էնվեր Բայթանի պնդումն այն մասին, թե իսլամի «ջաֆարի» աղանդը կապ չունի շիականության հետ` նշելով, որ այդ մարդն ընդհանրապես տեղյակ չէ կրոնից: Ջուբբելի Ահմեթը Բայթանին խորհուրդ է տվել «ջաֆարի» աղանդի մասին տեղեկություններ ստանալ անվանի կրոնական գործիչ Ջևաթ Աքշիթից:

«Ձեր միակ փաստարկն այն է, որ ասում եք, թե նա աստվածաբանի դիպլոմ չունի: Դա ցավ չէ: Ես կարող եմ այդ հարցում նաև դիպլոմ ունեցող գտնել: Այդուհանդերձ, նա Ձեր այն ծանոթներից չէ, ովքեր 2000 դոլարով պրոֆեսորի կոչում են ձեռք բերել Ադրբեջանում», -հեգնել է կրոնավորը:

Պորտալը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանում գումարով և կաշառքով բարձրագույն կրթության դիպլոմ գնելու հնարավորության մասին շեշտել էր թուրք հայտնի դերասան Մուջդե Արը: Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Արը հայտարարել էր, որ ցանկանում է դնել իր թեկնածությունը, իսկ բարձրագույն կրթության կեղծ դիպլոմը «փողով ձեռք կբերի Ադրբեջանում»:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին