▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք պատգամավորը նշել է հայ-թուրքական սահմանի բացման հիմնական պայմանը

Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Նա պնդել է, թե «Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որում արտացոլված են իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, այլապես նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի»։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին»։

Այրիմը հայտարարել է նաև, թե «Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները խորացել են «Շուշիի հռչակագրից» բխող սկզբունքներին համապատասխան»՝ ընդգծելով, թե «չափազանց կարեւոր է ողջ թյուրքական աշխարհի միավորումը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին