▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական պարբերական. «Հայ դուդուկահար Սուրեն Ասատուրյանը Արևելքի և Արարատի շունչն է»

 Հայ ճանաչված դուդուկահար Սուրեն Ասատուրյանը Արևելքի և Արարատի շունչն է: Այսպիսի բնութագրություն է տալիս թուրքական «Evrensel» պարբերականը դուդուկի հայ վարպետին: Տեղեկացվում է, որ նա փետրվարի 28-ին թուրք երաժիշտ և բանհավաք Ֆիլիզ Յըլմազի հետ միասին «Դեպի արևելք հոսող գետը» նախագծի շրջանակներում համերգ է տալու Ստամբուլում:

Սուրեն Ասատուրյանը աշխարհի բազմաթիվ երկրներում հանդես է եկել մի շարք համերգային ծրագրերով: Նա Ալբոմներ է թողարկել նաև Թուրքիայում և հիացրել դուդուկի իր անզուգական կատարումներով:

Հիշեցնենք, որ Սուրեն Ասատուրյանը 2010թ. հունիսին կազմակերպված Վանի մշակութային փառատոնի շրջանակներում մասնակցել է «Ընդդեմ բոլոր կոտորածների՝  շրջվում ենք դեպի արևը»  միջոցառմանը, գրում է  «Ermenihaber»-ը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին