▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ԶՈՒ-ն գնդակոծել են Հալեպը. կա զոհ

Թուրքական զինված ուժերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, այս մասին հայտնում է քրդական ANHA գործակալությունը։

Զոհվել է 70-ամյա Յուսեֆ Աբդը, ևս մեկ տղամարդ վիրավորվել է։
2022 թվականի նոյեմբերի 20-ից Թուրքիայի ԶՈւ–ն «Ճանկ–թուր» գործողությունն է անցկացնում՝ ժամանակ առ ժամանակ օդային հարվածներ հասցնելով Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններին։ Հարձակումը ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հարվածներ են հասցվում մեծամասամբ Քոբանի քաղաքին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում և այն կարող է սկսվել ցանկացած պահի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին