▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է արտադրում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում կայացած միջազգային գիտակրթական համաժողովում: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նա խոսել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ձեռքբերումներ մասին՝ թափանցիկ ակնարկներ հղելով Միացյալ Նահանգներին:

«Թուրքիային հաջողվել է արտադրել անօդաչու թռչող սարք՝ իր սպառազինությամբ: Երբ մենք այս զինատեսակի մատակարարման համար դիմեցինք ԱՄՆ-ին, մեզ պատասխանեցին, որ հարցը «կոնգրեսում չի հաստատվել»: Բայց մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ Իսրայելից գնված 10 անօդաչու սարքերը Թուրքիան ավելի ուշ չի կարողացել վերանորոգել տալ: «Շնորհակալություն նրանց. այդպիսի հարևանների շնորհիվ մենք սեփական արտադրանքն ունեցանք: Հիմա այդ անօդաչուներն օգտագործում ենք տարբեր գործողությունների ժամանակ:

Արդեն բավական հզոր զրահակիրներ ենք արտադրում, որոնք աշխարհում շատ կարևոր տեղ են զբաղեցնում», - նկատել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ նպատակ ունեն արտահանման ծավալները հասցնել 500 միլիարդ դոլարի և հույս է հայտնել, որ նաև շնորհիվ բարձր տեխնոլոգիական արտադրանքի պիտի աճեն արտահանման ծավալները:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին