▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան Արարատի ստորոտից ականազերծման աշխատանքներ է սկսել Հայաստանի հետ սահմաններին


Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) ականազերծման աշխատանքներ են սկսվել:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Milliyet» պարբերականին ականազերծման աշխատանքները սկսվել են Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ:

Նշվում է, որ ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքներն սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններին թուրքական կողմում  կա շուրջ 222.000 ական:

Աշխատանքների ժամանակ օգտագործվում են հատուկ տեխնիկա, ինչպես նաև վարժեցված շներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին