▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչև հաղթական ավարտ» բառերով. Թինա Կանդելակի

«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-յան ալիքում մեկնաբանել է Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում։

«Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմականորեն հաստատված փաստ, ճանաչել է 29 պետություն, այդ թվում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Գերմանիան։ Բացի այդ՝ դա արել են Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը եւ այլ կազմակերպություններ ու առանձին շրջաններ։

Հայերի բնաջնջման հրահրողն ու կատարողը՝ Թուրքիան, ցեղասպանությունը, բնականաբար, չի ճանաչում։ Սեփական պատմության ամոթալի էջերը միշտ ցանկանում ես պատռել ու մոռանալ։

Իսկ այժմ  թուրքական իշխանությունները ոչ միայն սառնասրտորեն նայում են, թե ինչպես են պատերազմում հայեր մահանում, այլեւ անում են ամեն ինչ, որ դրանում, որքան հնարավոր է, շատ մարդ մահանա։

Այստեղ միտքս է գալիս 20-րդ դարի եւս մեկ ցեղասպանություն, որը կոչվում է «հրեական հարցի վերջնական լուծում»։ Միայն թե հիմա Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով»,- նշել է Թինան։  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին