▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան պատրաստ է «բացել դռները Հայաստանի համար»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քննարկվում է Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակի ստեղծման հնարավորությունը, հայտնում է Ռիա Նովոստին:

Ըստ Էրդողանի` այդ հարթակում ներառված կլինեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «բացել դռները Հայաստանի համար»։ Թուրքիայի նախագահի խոսքով` Անկարան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»:

«Մենք կողմնակից ենք տարածաշրջանում խաղաղությանը, պատրաստ ենք բացել դռները Հայաստանի համար: Մենք խնդիրներ չունենք հայ ժողովրդի հետ»,- ասել է Էրդողանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին