Թուրքիայի և Իրաքի միջև նոր սկանդալ է հասունանում, որը հնարավոր է բերի ռազմական բախման:
Թուրքիան այսօր ԱԳՆ է կանչել Անկարայում Իրաքի դեսպան Հուշամ Ալ-Ալավիին և բողոքի նոտա հանձնել դեսպանին՝ կապված Իրաքի խորհրդարանի պահանջի հետ, որով պահանջվում է Թուրքիայի Բաշիքա տարածաշրջանից թուրքական զորքերի անհապաղ դուրս բերում: Կրկին այսօր Թուրքիայի գործերի ժամանականավոր հավատարմատարը Բաղդադում կանչվել է Իրաքի ԱԳՆ որտեղ նրան հանձնել են բողոքի նոտա՝ Թուրքիայի որոշումը համարելով սադրիչ և պատերազմ հրահրող :
Հիշեցնեմ, որ Թուրքիան որոշել է 12 ամսով իր զորքերը պահել Իրաքի հյուսիսում:
Նշեմ, որ Իրաքի խորհրդարանը և կառավարությունը հոկտեմբերի 4-ին Բաղդադում Թուրքիայի դեսպանատանը բողոքի նոտա էին հղել, պահանջելով չեղարկել թշնամական որոշումը և զորքը դուրս բերել Իրաքից, այլապես Իրաքը է ելնելով իր ազգային անվտանգությունից, կդիմի պատժիչ քայլերի:
Թուրքիայի և Իրաքի միջև նոր սկանդալ է հասունանում, որը հնարավոր է բերի ռազմական բախման
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


