▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում աջակցել են հայ հեծանվորդին

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում  անցկացվել է հեծանվավազքի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացրել է մարզիկ Տիգրան Վարդազարյանը:
Թուրքական «Մալաթյա գյունդեմ» լրատվական կայքը հայտնում է, որ Վարդազարյանն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել իր հեծանիվը Թուրքիա տանել: Թուրք մարզիկները, Վարդազարյանին հեծանիվ նվիրելով, օգնել են մասնակցել մրցույթին:

Մրցաշարից հետո  թուրքական «Սալջանո» հեծանվային ընկերության ներկայացուցիչ Բայրամ Աքգյուլը, ով հեծանիվ էր նվիրել հայ մարզիկին,  նշել է, որ տեղի ունեցածը լավագույն օրինակներից է, որը ցույց է տալիս, թե ինչպես է սպորտը նպաստում բարեկամության, խաղաղության և եղբայրության զարգացմանը:

Վարդազարյանը և մարզիչը՝ Հրաչյա Ավետիսյանը, շնորհակալություն են հայտնել թուրք մարզիկներին և հրավիրել մասնակցեու Հայաստանում անկացվող մրցույթներին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին