▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում առաջին անգամ մասնավոր հեռուստաալիքով կցուցադրվի հայերեն երգ

Ստամբուլահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» կոչվող հայալեզու տեսահոլովակը  այսօր կցուցադրվի թուրքական մասնավոր «Kral Tv» հեռուստաալիքով:

Երգչուհին «Ermenihaber.am»-ի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է, որ թուրքական մասնավոր հեռուստաալիքով հայկական երգ է ցուցադրվում: 

««Ձյունի փաթիլը» ավելի վաղ պետական «TRT» հեռուստաալիքով էլ էր ցուցադրվել: Սակայն այս անգամ ցուցադրվում է մասնավոր հեռուստաալիքով և դա շատ կարևոր է: Սա թուրքական իրականության մեջ առաջին դեպքն է, երբ հայերեն երգը հայտվում է մասնավոր հեռուստաալիքի եթերում»,-ասաց երգչուհին: 

 Նշենք, որ նախորդ տարի Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհու «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են: Ձայնասկավառակումզետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում  է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին