▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում մահացած են գտել Ալիևի նախկին թիկնապահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդին քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող հյուրանոցում, գրում է Haber48-ը։

Մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։ Տղամարդը մահացել է 50 տարեկանում։

Մահիր Մամեդովն իր ընտանիքի հետ երեք օր առաջ ժամանել Թուրքիա՝ հանգստանալու։ Նրանք տեղավորվել են հինգաստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը՝ զբոսնելուց հետո որդու հետ սենյակ վերադառնալիս։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մահիր Մամեդովը «որոշ ժամանակ» եղել է Իլհամ Ալիևի անձնական անվտանգության աշխատակիցը։ Թե որ ժամանակահատվածում՝ չի նշվում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին