Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Հունիսի 1-ը` որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր, սահմանվել է 1925-ին` Ժնևում: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը 1949-ին, ինչին ՄԱԿ-ը հավանություն տալով՝ հայտարարել է, որ երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցն իր գործունեության գերակա ուղղություններից մեկն է: Առաջին անգամ` հունիսի 1-ը` որպես երեխաների պաշտպանության օր` նշվել է 1950-ին:
Շնորհավորում ենք բոլոր մանուկներին, մաղթում ժպիտներ, խաղաղություն, ապահով ու անհոգ մանկություն: Թող մանկության հեքիաթը գունեղ ու լուսավոր լինի` ինչպես Ռեինկարնացիա խմբի այս տեսահոլովակում: