▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեղի ունեցող պրոցեսները պարզապես չէին կարող ընթանալ այսպես լուռ ու առանց իրական դիմադրության: Պարզպես չէին կարող: Ով, ումից և ինչ ազդակի է սպասում՝ չգիտեմ, բայց այն ինչ տեղի է ունենում բնական չէ:
Դաժան անեկդոտ կա՝ մեկին ասում են, որ կնոջից բաժանվի: Հարցնում է, թե ինչու: Ասում են. «դե, դու որ տանից գնում ես, ձեր տուն այնքան մարդ ա գալիս ու հերթով մտնում մոտը, որ դռան մոտ մեծ հերթեր են գոյանում»: Լսում, լսում է, ասում. «բա էլ խի՞ բաժանվեմ, բաժանվեմ, որ գամ ես էլ ձեր պես հերթ կանգնե՞մ»:
Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել ու պատասխանատվություն ստանձնել:
«Վերցնենք, որ մենք հանձնե՞նք, խի՞ վերցնենք»:
Մի բան միանշանակ է՝ ոչ մի քաղաքական ուժ վերջին ընտրություններին ՉԻ մասնակցել «հանձնելու օրակարգով»: Ոչ մեկ լեգիտեմ չէ նման որոշումներ կայացնել:
Գնացեք նոր, արտահերթ ընտրությունների:
Կոնկրետ, իրական անելիքների ծրագրով:
Հնարավոր է, որ «Աստված տվողին է տալիս» թևավոր խոսքը գործի ու «տալը» լեգիտիմացվի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին