▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը կատաղել է ու գոռացել Սպիտակ տան հեռուստացույցների վրա

Փաստինֆո-ն գրում է.ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատաղել է՝ հեռուստատեսությամբ տեսնելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիի պաշտոնից ազատման հանգամանքների հետաքննությանը նվիրված սյուժեն, հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղելով նախագահի վարչակազմում աղբյուրներին:

Թրամփն այնքան է զայրացել, որ գոռացել է Սպիտակ տան հեռուստացույցների վրա, պնդում են աղբյուրները: Ընդ որում, ամերիկյան նախագահն, իբր, պնդում էր, որ ինքը դարձել է «դավադրության օբյեկտ», որի նպատակն իրեն վարկաբեկելն ու իրավիճակը մինչև իմպիչմենտին հասցնելն է:

Ըստ գործակալության զրուցակցի՝ Թրամփը համոզված է՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ով զբաղվում է այդ հետաքննությամբ, իրեն կանխակալ են վերաբերվում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ քննադատել է Արդարադատության նախարարության ղեկավարությանը: Twitter-յան իր էջում Թրամփը գրել է, որ Կոմիի պաշտոնից ազատելու առնչությամբ իր դեմ հետաքննությունը «վարում է այն մարդը», ով իրեն ասել է «ազատել ՀԴԲ տնօրենին»:

Թրամփի արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, ուղղված է Ռոզենսթայնի՝ հուշագրի հեղինակի դեմ, որը դարձել է ֆորմալ հիմք՝ Կոմիի պաշտոնից ազատելու համար:

Ռոզենսթայնը դարձել է «Ռուսաստանի հետ կապերի պատճառով» Թրամփի վարչակազմի դեմ հետաքննության ֆորմալ խնամակալը այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ և արդարադատության նախարարության ղեկավար Ջեֆֆ Սեշնսը հեռացվել է այդ գործից, գրում են ԶԼՄ-ները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին