▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը Լավրովի հետ կիսվել է գաղտնի տեղեկությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ բանակցությունների ժամանակ, որոնք կայացել են անցած շաբաթ Վաշինգտոնում, կարող է կիսված լինել հույժ գաղտնի տեղեկատվությամբ։

Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։

Նրանց կարծիքով՝ ԱՄՆ նախագահի կողմից այդ տվյալների գաղտնազերծումը սպառնալիքի տակ է դրել ԴԱԻՇ-ի մասին տեղեկատվության կարևորագույն աղբյուրը։

Պաշտոնյաների խոսքով՝ Լավրովին տեղեկատվության տրամադրելով՝ Թրամփը ռիսկի է ենթարկել համագործակցությունը գործընկեոջ հետ, որն անմիջական հասանելիություն ունի ԴԱԻՇ-ի ներքին գործերին։

Այդ տվյալների գաղտնիության մակարդակը բավականին բարձր է. տվյալները չեն տրամադրվել նույնիսկ դաշնակիցներին, իսկ Սպիտակ տանը տեղեկատվության տարածումը խիստ սահմանափակված է եղել անձանց նեղ շրջանակում։ Այդ տեղեկությունն ԱՄՆ-ին է փոխանցվել օտարերկրացի գործընկերոջ կողմից՝ համապատասխան հետախուզական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի։

Սպիտակ տունը սուտ է անվանել հրապարակումը, սակայն ԶԼՄ-ներն ու ընդդդիմությունը՝ ի դեմս դեմոկրատների, Թրամփի հասցեին քննադատություն են տեղացել։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին