▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը շարունակում է պնդել, որ Մեքսիկան կվճարի պատի դիմաց

Նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումները չեն փոխվել Մեքսիկայի հետ հարավային սահմանին պատ կառուցելու նախաձեռնության վերաբերյալ: Նախագահը շարունակում է պնդել, որ Մեքսիկան կվճարի կառուցվող պատի համար:

Սպիտակ տանը Ֆինլանդիայի իր գործընկերոջը հյուրընկալելու ընթացքում նախագահ Թրամփը կրկին անդրադարձավ այս հարցին:

«Ամեն դեպքում Մեքսիկան վճարելու է պատի համար: Դա կլինի փոխհատուցման, թե այլ ճանապարհով, բայց այն կվճարի»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Թրամփը վերջերս սպառնացել է, որ կդադարեցնի դաշնային կառավարության գործունեությունը, եթե Կոնգրեսը չաջակցի պատի կառուցման ֆինանսավորումը: Մեքսիկայի նախագահը նշել է, որ չի պատրաստվում վճարել պատի դիմաց:

 

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին