▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում խզել ԱՄՆ-ի վերսկսված հարաբերությունները Կուբայի հետ

Նախընտրական բանավեճին ընդառաջ ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները փորձում են ընտրողներ ձեռք բերել այն նահանգներում, որտեղ նրանց կողմանկիցների թիվը գրեթե նույնն է:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ջանում է արժանանալ փոքրամասնությունների ներկայացուցիչների և աշխատավոր խավի համակրանքին: Չորեքշաբթի օրը, Օհաիոյում իր ելույթի ժամանակ նա ասել է, թե Քլինթոնը պաշտպանում է Վաշինգոնի վերնախավի շահերը:

«Նրանք բոլորն էլ այն համընդհանուր գաղափարի կողմնակիցներն են, որը նրանց հարստացնում է՝ ձեր աշխատատեղերը, գործարաններն ու կարողությունը օտար երկրներին փոխանցելով»:

Բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջի կարծիքով այս գաղափարը Թրամփին օգնել է աջակիցներ ձեռք բերել:

«ԱՄՆ-ում շատերը իրենց ու քաղաքական խավի միջև ընդհանրություններ չեն տեսնում»:

Թրամփը խոստացել է չեղարկել Օբամայի վարչակազմի որոշ նվաճումներ, ինչպես օրինակ Կուբայի հետ քաղաքական հարաբերությունների վերսկսումը: Թեև դա կարող է նրան ապահովել ծագումով Կուբայից ամերիկացիների ձայներով, այդ գաղափարն այնքան էլ ամերիկացիների սրտով չէ:

Կուբա այցելած ամերիկացի զբոսաշրջիկը ասում է,- «ԱՄՆ-ի և Կուբայի համար դա սարսափելի կլիներ: Արդեն 2 միլիոն մարդ այցելել է Կուբա և հասկացել, որ նրանք հրաշալի մարդիկ են: Սա գեղեցիկ երկիր է և ԱՄՆ-ի տնտեսությանը նպաստելու համար հրաշալի նախադրյալներ ունի»:

Չորեքշաբթի օրը, նաև մի քանի բարձրաստիճան նախկին զինվորականներ ելույթ են ունեցել ընդդեմ Թրամփի:

Թոշակի անցած ռազմածովային նավատորմի փոխծովակալ Ջեյմի Բարնեթն ասում է,-«Թրամփը ճշտախոս չէ: Եվ քանի, որ նա ճշտախոս չէ ապա նա նաև վտանգավոր է: Մենք Հիլարի Քլինթոնին ենք վստահում մեր գլխավոր հրամանատարի պաշտոնը»:

Նույն օրը դեմոկրատների նախագահի թեկնածուն փորձում էր նվաճել Օրլանդոյի ընտրողների համակրանքը:

«Ես պայքարելու եմ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ունենան աշխատելու նույնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունեն մյուս բոլորը»:

Վերլուծաբանների կարծիքով երկուշաբթի օրը կայանալիք նախընտրական բանավեճը նշանակալի կլինի դեռևս չկողմնորշոված ընտրողներին գրավելու առումով:

Ամերիկայի ձայն

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին