▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփին առաջարկել եմ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը. Քանյե Ուեսթ

Ամերիկացի ռեփեր Ye-ն (Քանյե Ուեսթ) իր Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչը բղավել է նրա վրա՝ ասելով, որ ռեփերը կպարտվի 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում, իսկ դրա դիմաց Ye-ն նրան առաջարկել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

«Սեղանի մոտ նստած Թրամփը սկսեց բղավել՝ ասելով, որ կպարտվեմ»,- ասել է Ye-ն։

Այսպիսով, եթե այս թիմը հաղթի, Ye-ն կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը, իսկ Թրամփը՝ 50-րդ փոխնախագահը։

Ye-ի և Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին