▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսֆերային ամենաթարմ ասեկոսեները

Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին, ինչը նշանակում է, որ տրանսֆերային պատուհանում թիմերն ավելի ակտիվ կլինեն: Ներկայացնում ենք ամենաթարմ տրանսֆերային ասեկոսեները.

1. Մադրիդի Ռեալի հարձակվող Ալվարո Մորատան տեղափոխվում է Յուվենտուս, իսկ նրան փոխարինելու համար Մադրիդի Ռեալը ցանկանում է գնել Մանչեսթեր Յունայթեդի անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկին:

2. Լոնդոնյան երկու ակումբներ՝  Արսենալն ու Չելսին պայքարում են Մադրիդի Ռեալի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրային գնելու համար: Զինագործներն արդեն 25 միլիոն եվրո արժողությամբ առաջարկով դիմել են Ռեալին:

3. Անխել դի Մարիան համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները Մանչեսթեր Յունայթեդի հետ: Արգենտինացին, ում ծառայություններով հետաքրքրված էին նաև ՊՍԺ-ն և Մոնակոն, կստանա շաբաթական 150 հազար եվրո:

4. Լուիս Սուարեսը 75 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց Լիվերպուլից տեղափոխվեց Բարսելոնա: Լիվերպուլի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը իրավունք է ստացել այդ ողջ գումարը ծախսել թիմի կազմն ուժեղացնելու վրա:

5. Տոտենհեմը 18 միլիոն ֆունտ է առաջարկում Սուոնսիին՝ Վիլֆրեդ Բոնիին գնելու համար: Վերջինիս հետ բանակցում է նաև Լիվերպուլը:

6. Միլանի հարձակվող Ռոբինյոն բանակցություններ է սկսել MLS-ի ներկայացուցիչ Օրլանդո Սիթիի հետ:

7. Մանչեսթեր Յունայթեդն ու Չելսին հետաքրքրվում են Արսենալի նախկին և Բարսելոնայի ներկայիս կիսապաշտպան Ալեքս Սոնգի ծառայություններով: Բարսելոնան կամերունցի ֆուտբոլիստի համար պահանջում է 20 միլիոն ֆունտ:

8. Անգլիական գրանդները պայքարում են Պորտուի ֆրանսիացի ֆուտբոլիստ Մանգալայի համար: Չելսիի, Յունայթեդի և Սիթիի պայքարում հաղթեց Սիթին:

Footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին