▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրանսպորտի և կապի նախարարության պարզաբանումը երթուղայինների ուղեվարձի թանկացման լուրերի վերաբերյալ

Համացանցում տարածվել է ֆեյսբուքյան օգտատեր Գրիգոր Հովակիմյանի գրառումն այն մասին, որ իբր հունիսի 1-ից երթուղային տրանսպորտի գինը բարձրանալու է ' միկրոավտոբուսները 200 դր, իսկ ավտոբուսները 150 դրամով:

ASEKOSEam-ի թղթակիցը համացանցում շրջանառվող լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով կապ է հաստատել  Տրանսպորտի և կապի նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:  Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տրանսպորտի գների բարձրացման վերաբերյալ ներկա դրությամբ որևիցե դիմում և հիմնավորում չկա: Նա երթուղայինների հնարավոր թանկացումը կապում է գազի գնի հնարավոր թանկացման հետ: «Եթե գազի գինը թանկանա, բնականաբար, գազով աշխատող երթուղայինները ևս կթանկանան: Նույնը չենք կարող ասել դիզվառելիքով աշխատող երթուղայինների մասին»,- բացատրեց Դ. Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ մեր թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը տեղեկացրեց, որ թանկացում չի սպասվում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին