Հենրիկ Նավասարդյանի վերջին հարցազրույցը կարդացի, որտեղից մի բան հասկացա՝ վարորդները չեն աշխատում, որովհետև գումարը քիչ է:
Հիմա էլ տրանսպորտի թանկացման մեղքը ցանկանում են վարորդների անվան տակ անցկացնել:
Հարգելի պրն. Նավասարդյան, երբ տրանսպորտը դարձել էր 150 դրամ, գծատերերը ժամանակ չէին կորցրել 5000 դրամով գծի գինը բարձրացնելու համար: Վարորդները այդ ավել 50 դրամից ոչ մի շահույթ չեն ունենում, թանկացումը, եթե լինի վարորդի օրվա գումարը չի ավելանալու, որովհետև այդ գումարները ամենաուղիղ ձևով հանգրվանելու են գծատիրոջ գրպանում:
Կխնդրեմ վարորդների անունը չշահարկել ու նրանց անվան տակ ոչինչ չփնտրել: Այս տարբերակն էլ չանցավ պարոնայք, փնտրեք այլ ուղի: