▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Tripadvisor-ն էլ է Ստեփանակերտը Ադրբեջան նշում. միջազգային քարտեզները` գլխացավանքի պատճառ

Համացանցում իսկական գլխացավանք են դարձել քարտեզները, հատկապես, եթե խոսքը վերաբերում է Արցախին: Բազում առաջնային կայքերից հետ չի մնացել նաև tripadvisor.ru զբոսաշրջային կայքը, որտեղ Ստեփանակերտը ներկայացված է Ադրբեջանի կազմում:

Հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում  Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության անվտանգության  մասնագետ Սամվել  Մարտիրոսյանն ասաց, սա ամենաբարդ խնդիրներից մեկն է.

«Տարբեր տեղեր տարբեր է նշվում, իսկ ազդել, որպեսզի դադարեն սխալ տեղեկատվությունները` բարդ է, քանի որ ոչ մի կազմակերպություն ցանկություն չունի կոնֆլիկտներ ունենալ: Ուստի ընդունում են միջազգային քարտեզները»:

Անդրադառնալով  Շուշան Պետրոսյանի` ֆեյսբուքյան իր էջում տեղադրված լուսանկարին, որտեղ, գրված է եղել «Ստեփանակերտի մոտ, Խանքենդիում», Սամվել  Մարտիրոսյանն ասաց, որ երգչուհին այստեղ մեղք չունի, քանի որ սա ավտոմատ է արվում.

«Պատճառը հետևյալն է. Ֆեյսբուքն օգտագործում է Մայքրոսոֆթին պատկանող Բինգ (Bing.com) ծառայության քարտեզը, որում Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս, իսկ Ստեփանակերտը՝ որպես «Խանքենդի»,-մանրամասնեց մասնագետը:

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի հետ, սակայն, քանի որ տնօրենը տեղում չէր, հնարավոր չեղավ տեղեկություն ստանալ թե’ քարտեզների, թե ձեռնարկվող քայլերի մասին:

ASEKOSE.am-ը  կլինի հետևողական և տնօրենի պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին