▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան

Ինֆլուենսեր Էվելինա Խանոյանի վերջին հրապարակումը իրարանցում է առաջացրել համացանցում: Նա ոչ միայն էքստրեմալ թռիչք է իրականացրել Դուբայի երկնքում, այլև հանդես է եկել իշխանություններին ուղղված խիստ քննադատությամբ և հայրենասիրական կոչով:

Էվելինան Դուբայում՝ հայտնի Պալմ Ջումեյրա կղզու վերևում, պարաշյուտով թռիչք է կատարել ու զվարճալի ու էքստրեմալ տեսանյութ հրապարակել, որտեղ ինստրուկտորը հայտնի «սրտիկի» ժեստն է անում:

Նա դա վերածել է հումորի ու գրել. «Թռնում եմ ինքնաթիռից, որ մոռանամ, որ Նիկոլը 5 տարի էլ ա վարչապետ լինելու...»։

Թռիչքից հետո Էվելինա Խանոյանն իր էջում հանդես է եկել ծավալուն պարզաբանմամբ՝ շեշտելով իր հստակ քաղաքացիական դիրքորոշումը: Նա նշել է, որ իր հարթակը երբեք չի օգտագործել որևէ քաղաքական ուժի աջակցելու կամ ատելություն տարածելու համար, սակայն կան հարցեր, որտեղ լռել չի կարող:

«Գերմանիայում երբ ավարտեցի համալսարանը, ես վերադարձա Հայաստան, որովհետև ինձ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան աշխատել, ստեղծել և ապրել իմ հայրենիքում: Մեր մշակութային արժեքները չպաշտպանելը, ինչպես նաև պատմությունը վերաձևակերպելու կամ կոծկելու ցանկացած փորձ ինձ համար կարմիր գիծ է, որի հանդեպ չեմ կարող լուռ մնալ»,— գրել է նա:

«Խաղաղությունը, իհարկե, կարևոր է: Բայց խաղաղությունը չպետք է ձեռք բերվի նվաստացման, ազգային արժանապատվության կորստի կամ մեր ինքնության հաշվին»:

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին