▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թշնամին անթաքույց հող է նախապատրաստում նոր բախումների համար. Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

/filemanager/uploads/zinvor.png

«Արցախի և ՀՀ հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով տարբեր սադրիչ գործողություններ, հարձակվելով ՀՀ քաղաքացի հովվի վրա, գիշերը 350 մետր առաջ գալով Մարտակերտի հատվածում, պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելով Շուռնուխի բնակիչների նկատմամբ, թշնամին լարվածություն է ստեղծում և անթաքույց կերպով հող է նախապատրաստում առաջիկա նոր բախումների համար։ Այս պայմաններում խոսել միակողմանի խաղաղության կամ թշնամանքից հրաժարվելու մասին, նշանակում է վեր բարձրացնել ձեռքերը և հանձնվել։ Խաղաղությունը լավ բան է, բայց որքան էլ մենք վախենանք կամ խուսափենք թշնամուն ատամ ցույց տալուց, նա այնքան ավելի է մեզ հրելու դեպի նոր պատերազմ։ Խնդրում եմ՝ չասել, թե մենք չենք կարող, զենք չունենք, սպառված ենք կամ նման բաներ։

Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ պետք է։ Մեզ պակասում է զգոնությունը և ճիշտ տեղեկացված լինելը իրականության մասին։ 2020-ի պատերազմը լավ մտածված բեմականացում էր և կապ չունի հայ զինվորի, հայ ազգի ոգեղենության, մարտական վիճակի հետ։ Հիմա ժամանակն է՝ սրբելու արցունքները և մտածելու առաջիկա տարիների հաղթանակների ապագայի մասին։ Ժամանակն է նորից զինվելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին