▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թշնամին կիրառում է հիբրիդային պատերազմի այնպիսի ագրեսիվ տարր, ինչպիսին «տեղանվանական հարձակումն» է»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ՊՆ պաշտոնական «հաղորդագրության» մեջ հիշատակված տեղանունները Հայաստանի Հանրապետության, համապատասխանաբար, Կուտական, Վերին Շորժա, Նորաբակ, Կութ և Ախպրաձոր գյուղերն ու Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններն են։
«Խաղաղության օրակարգի» սին հույսերի խորապատկերին թշնամին հենց այս պահին մեր հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի այնպիսի ագրեսիվ տարր, ինչպիսին «տեղանվանական հարձակումն» է։
Այսինքն, օգտագոծելով բարբարոսական տեղանուններ, փորձում է, իբր, փաստացի հիմք ստեղծել իր կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու եզրութով «բնորոշվող» Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հեռագնա հավակնությունների և ոտնձգությունների համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին