▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տվեք ինձ այդ մանդատը, որ ես գնամ այդ հարցը լուծեմ. Նիկոլ Փաշինյան

 


Այսօր Արաբկիր համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է Երեւանի ավագանու ընտրություններին այդքան կարեւոր համարում քաղաքացիներից ստացած ձայները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ասաց, որ այդ մանդատը կօգնի, որ հետո բանակցի ԱԺ խմբակցությունների հետ՝ խորհրդարանը ցրելու հարցում. «Մանդատը ինձ պետք է՝ բանակցելու խորհրդարանական ուժերի հետ: Շատ կարեւոր է, որ Երեւանի ավագանու ընտրություններում դուք տաք շատ հզոր մանդատ, որպեսզի ես գնամ եւ այդ հարցը լուծեմ, որովհետեւ քարոզարշավի ընթացքում ինչ խոսեցինք, ինչ ասեցինք, այդ ամեն ինչը շատ կարեւոր է, բայց շատ կարեւոր է ձեր քվեարկությունը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու հարցում ես ունեմ յուրաքանչյուրիդ քվեի կարիքը: 

 

Կարդացեք նաև՝ Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին